ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Մեկ բան կա անելու, որ չենք անում արդեն 5 տարի

Մեկ բան կա անելու, որ չենք անում արդեն 5 տարի
18.03.2025 | 15:35

Ամբողջ աշխարհի կոնֆլիկտային գոտիների միջև դիվանագիտական թեժ փոխհրաձգություն է ընթանում, անմասն չենք նաև մենք՝ երկու օր է ոխերիմ հարևանները լուր են նետում, թե ՀՀ-ից կրակում են իրենց վրա (առաջին հարացքից ուզում ես ասել՝ աղոթել տվեք ձեզ, ինչպե՞ս կարող է Պապիկյանի բանակից որևէ մեկը կրակել Ադրբեջանի ուղղությամբ, բայց էստեղ մտաբերում ես 44-օրյայի հրադադարների խախտումը, որ, ինչպես հետագայում պարզվեց, նփ-ի նախաձեռնությամբ էր տեղի ունեցել, չնայած այն բանին, որ նրան պատերազմի դեռ 4-րդ օրվանից զգուշացրել էին, որ ուժերի և ռեսուրսների հսկա դիսբալանս կա, և որքան շուտ ավարտվի պատերազմը, այնքան մեր օգուտն է):

Ունենք իրավիճակ, որ տարիներով հայ ժողովրդի վրա հոգեբանական ահաբեկչության ներազդեցության վերածված «խաղաղության պայմանագիրը» իրականում ձեռնտու չէ և ոչ մի կողմին (կապիտուլյացիոն պայմաններն ընդունելը նշանակելու է նփ-ի իշխանության վերջը, հետևաբար, հայտնի չէ, կհաջողվի՞ արդյոք կատարման փուլը, իսկ թուրք-ադրբեջանական կողմը ամենն ուզում է այստեղ և հիմա, քանի որ հայտնի չէ՝ ինչպես կվերադասավորվեն աշխարհաքաղաքական խաղաքարտերը վաղը, մինչդեռ պատերազմով երկու կողմերն էլ կստանան իրենց բաժինը՝ նրանք՝ միջանցք և ավելի մեծ տարածքներ, քպ-ն՝ ռազմական դրություն և ներքին բռնաճնշումների ավելի կոշտ գործիքակազմ): Միջազգային հանրության ծափողջույններն իրականում պլակատային են և բացարձակ չեն նշանակում, որ բոլոր պետությունները կողմ են ՀՀ-ի կապիտուլացվելուն, առավել ևս, Իրանն ու ՌԴ-ն:

Կա՞ էսկալացիայի ռիսկ: Միանշանակ կա:

Ի՞նչ անել: Մեկ բան կա անելու, որ չենք անում արդեն 5 տարի. անմիջապես ձերբակալել վարչապետին և քպ-ի առանցքային դեմքերին՝ որպես երկրի ներսում թշնամական գործողությունների հեղինակների, կառավարումը հանձնել փորձառու և ազգանվեր ռազմական գործիչներին, ապա անցնել պատերազմելու (ինչպես կուզեն՝ թող կոչեն սա, ժողովուրդների ինքնապաշտպանության իրավունքը դեռ ոչ ոք չի չեղարկել, իսկ մեր դեպքում դա հնարավոր չէ, երբ իշխում է թշնամու կամակատարը):

Ի՞նչ անել շարքային քաղաքացիներին: Այստեղ էլ՝ ինչպես միշտ. չտրվել մեդիա-տեռորին, խուճապի չմատնվել, ընդունել մարտահրավերը և դուրս գալ կռվելու. եթե մեռնել, ապա գոնե՝ պատվով, և հիշել, որ նփ-ի իշխանավարումը մեզ անպայման բերելու է մահվանը դեմ-հանդիման, պարզապես այնժամ անպատիվ է լինելու վերջը, և, ամենայն հավանականությամբ, զրկված ենք լինելու ինքնապաշտպանության հնարավորությունից:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 8023

Մեկնաբանություններ